«Փակ շուկայի» մոտ գտնվող ստորգետնյա անցումը դարձել է անանցանելի, խմելու ջուրը ողողել է տարածքը. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, արդեն 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ծառայողները Մաշտոցի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումում հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում են գետնանցումն ամբողջությամբ ողողած ջուրը: Այս պահին նշված հատվածով քաղաքացիների տեղաշարժը արգելվում է, քանի որ ինչքան էլ փրկարարները հեռացնում են ողողած խմելու ջուրը, այն շարունակում է իր հոսքը:
Նշված ստորգետնյա անցումը ամիսներ առաջ Երևանի քաղաքապետ մեծն Տիգրան Ավինյանը մեծ շուքով բացումը կատարեց ու հպարտորեն հայտարարում էր, թե անգամ Եվրոպական շատ երկրներ կերազեն նման ստորգետնյա անցում ունենալու համար, իսկ հիմա չգիտես ինչ պայմաններում լցվում է այնտեղ, և գուցե դրա մեղավորներից մեկը նաև «Վեոլիա ջուր» ընկերությունն է, ով, ինչպես ասում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել աշխատանքներում, սակայն քաղաքացիների այդ կարծիքը պետք է պարզվի՝ արդյոք «Վեոլիա ջուրն» է մեղավոր, թե Երևանի քաղաքապետարանը, բայց որ քաղաքացիների ահազանգերին առաջինը օպերատիվորեն արձագանքել են փրկարարները, դա փաստ է: Մանրամասները` սկզբնաղբյուրում։