29 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի կատարած ոճրագործությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր․ Արցախի ԱԺ  նախագահի պաշտոնակատար

Ադրբեջանի կատարած ոճրագործությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը՝ 1988թ Սումգայիթյան ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ․

«Սիրելի´ հայրենակիցներ

 

Այսօր հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի և առ այսօր միջազգային իրավունքի ուժով դատապարտման չարժանացած Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցն է։ Ջարդարարների խմբերը, քաղաքի իրավապահ մարմինների լիարժեք անտարբերության պայմաններում, ներխուժում էին հայերի բնակարանները և անհավանական դաժանությամբ հաշվեհարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։ Հայերի նկատմամբ բռնությունները եղել են տասնամյակների ընթացքում հետևողականորեն իրականացվող քաղաքականության ծայրահեղականացված դրսևորումներ։

Անպատժելիության և ամենաթողության զգացումի, հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամեն գնով ճնշելու ձգտման համադրությունը հանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցության և պետական քաղաքականության մեջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրությունների արմատավորմանը:

Ցավոք, Սումգայիթի ջարդերից հետո անցած 36 տարիները ևս վկայեցին, որ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը որևէ փոփոխություն չկրեց, ավելին՝ շարունակական հայատյացության հռետորաբանությունը, ատելության քարոզը դարձան ձեռագիր.այսօրվա իրավիճակը դրա վառ ապացույցն է:

Հարգելի´ հայրենակիցներ

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը, ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքում: Իսկ կատարված ոճրագործությունները քաղաքակիրթ աշխարհի համար չպետք է մնան որպես պատմության անցած ու փակված էջեր»: