23 Փտր
2025
-7.7° c ԵՐԵՎԱՆ
-7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը հայաթափել է Արցախը․ Բաքուն շարունակ նոր պահանջներ է ներկայացնում. ԵԽ պաշտոնյա

Ադրբեջանը հայաթափել է Արցախը․ Բաքուն շարունակ նոր պահանջներ է ներկայացնում. ԵԽ պաշտոնյա

Հայաստանի ժողովուրդը ցանկանում է խաղաղ ապրել իր հարևանների հետ, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում. այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։

«Ադրբեջանը հայաթափել է Արցախը, գրավել է Հայաստանի տարածքի մի մասը, Բաքուն շարունակ նոր պահանջներ է ներկայացնում»,- նշել է նա։

Խոսելով Ֆրանսիայի՝ Հայաստանին տրամադրվող օգնության մասին՝ պաշտոնյան ընդգծել է, որ Ֆրանսիան իր աջակցությունն է առաջարկում Հայաստանին՝ կանխելու հետագա հարձակումները և վերականգնելու ուժային հավասարակշռությունը:

«Եվրոպական մյուս պետություններն էլ պետք է հետևեն Ֆրանսիայի օրինակին և գործեն արագ, որպեսզի խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- հայտարարել է Լուազոն։