26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է բեռնատարների համար

Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում, Լարսը փակ է բեռնատարների համար

Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն. այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։