Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը․ Բորել
Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը: Դրանցից
մի քանիսն ամբողջությամբ ավերվել է. այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների
և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ
Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում․ հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը։
«Հիվանդանոցների հետ կապված իրավիճակը խիստ մտահոգիչ է: Դրանցից
մի քանիսն ավերված են: 35 հիվանդանոցից 20-ը, ըստ ԱՀԿ-ի, դադարել է գործել, քանի որ
չկան վառելիք, ջուր և էլեկտրականություն», – ասել է նա:
Բորելը մատնանշել է բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու
դժվարությունները։
«Մենք Գազային տրվող մարդասիրական օգնությունն ավելացրել
ենք՝ հասցնելով 100 միլիոն եվրոյի, բայց այդ օգնությունը պետք է տեղ հասցվի:
Իմաստ չունի այն հասցնել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա», – հավելել է նա: