24 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը զինավարժանքներ
են անցկացրել Հունաստանի Ատտիկա օկրուգում:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը,
այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը։ 

Տեղեկատվության համաձայն՝ «նոյեմբերի 6-ից մինչև 10-ը Ատտիկայի
Նեա Պերամոս շրջանում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ
զինավարժանքներ` Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի
միջազգային համագործակցության շրջանակներում»։

«Համատեղ վարժանքը, որը մտնում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի
միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մեջ, նպաստեց մասնակիցների միջև
փոխըմբռնման և  գիտելիքների և փորձի փոխանակման մակարդակի բարձրացմանը, ինչպես
նաև նրանց գործառնական հնարավորությունների ամրապնդմանը» – ընդգծել են գերատեսչությունում։

Վարժանքների  ընթացքում  իրականացվել են մարտական հրաձգություններ,
մշակվել են դիպուկահարների գործողությունների տեխնիկան և մարտավարությունը, մանևրները
փակ տարածքներում, գործողությունների պլանավորումը: