29 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
-3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանը  գնդակահարում է հայոց պետականությունը, իսկ հայրենիքի հող հանձնածները վաղ թե ուշ հայտնվելու են պատմության աղբանոցում․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը գնդակահարում է հայոց պետականությունը, իսկ հայրենիքի հող հանձնածները վաղ թե ուշ հայտնվելու են պատմության աղբանոցում․ Շարմազանով

Ես 2018 թականին հայտարարեցի, որ իրեն չեմ տեսնում գերագույն գլխավոր
հրամանատարի դերում ,որովհետև Հարավային Կովկասի տարածաշրջանում , որտեղ լի են կոնֆլիկտները,
որտեղ խաչվում են մեծ տերությունների շահերը, քաոտիկ, փորձ չունեցող, էմոցիոնալ ղեկավարը
փորձանք է․  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը  հիշեցրել է, որ նույն  հարևան Վարաստանը՝ 
լինելով ԵՄ-ի դիտորդ, գնալով եվրաինտեգրման ճանապարհով, չի խզում հարաբերությունները
Ռուսաստանի հետ, քանի որ լավ հասկանում է, որ դա օգուտ չունի։

«Ես ուզում եմ հարցնել Արմեն Գրիգորյանին,Նիկոլ Փաշինյանին, արդյո՞ք
կարող են նշել  գոնե մեկ  պլյուս, որի դեպքում հայ-ռուսական դաշինքի խզումը
օգուտ կտա հայ ժողովրդին և ՀՀ-ին»,-ասել է նա նշելով, որ այն սպառնալիքներով է լի՝
տնտեսականից մինչև անվտանգային։

Շարմազանովի խոսքով՝ աշխարհը գնում է ռեգիոնալացման և այստեղ պիտի
խնդիր լուծեն ռեգիոնալ պետությունները։

«Ուզենք-չուզենք մենք պիտի ընտրություն կատարենք այդ ռեգիոնալ պետություններկի
միջև․ այն է՝ Ռուսաստան, իրան, Թուրքիա։ Մենք՝ Թուրքիան թողնելու և դեպի Իրան, Ռուսաստան
գնալու փոխարեն անում ենք հակառակը»,- նշել է նա և ըդգծել, որ հարյուր տարի առաջ էլ
Արևմուտքը մեզ զենք էր խոստանում, որը ավարտվում էր թուրքերի՝  Երևան մտնելով։

Ամփոփելով իր խոսքը նա նշեց՝  Նիկոլ Փաշինյանը  գնդակահարում
է հայոց պետականությունը, իսկ հայրենիքի հող հանձնածները վաղ թե ուշ հայտնվելու են
պատմության աղբանոցում։