Արբիտրաժ և հաշտարարություն. վերապատրաստման դասընթաց լրագրողների համար
Այսօր 2-րդ օրն է՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իրականացնում է ԶԼՄ ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարբեր լրատվամիջոցներից 28 լրագրող:
Կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են արբիտրաժի և հաշտարարության հիմնական էությունը, կիրառության ոլորտները, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, կենտրոնի ծավալած գործունեությունը և մատուցած ծառայությունները:
Առաջին օրվա օրակարգը հագեցած էր բանախոսություն-քննարկումներով և հարց ու պատասխանով:
Երկրորդ օրը դասընթացը սկսվեց սիմուլիացիոն խաղով, որը գիտելիքները ամրապնդելու նպատակ ուներ։
Oրն ամփոփվեց կանանց տոնի առթիվ բարեմաղթանքների և նվերների հանձնման արարողությամբ: