Թուրքիայում 14 մարդ է ձերբակալվել ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության կասկածանքով
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան հայտարարել է 14 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու մեջ։
«Գլխավոր դատախազության, անվտանգության գլխավոր ծառայության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության հետ համաձայնեցված գործողությունների արդյունքում չորս նահանգներում՝ Էսքիշեհիրում, Գազիանթեփում, Սամսունում և Յալովայում, հատուկ հակաահաբեկչական գործողություն է տեղի ունեցել»,- տեղեկացրել նախարարը։
Նրա խոսքով՝ Էսքիշեհիրում 5 մարդ է ձերբակալվել, Յալովայում՝ 6, Գազիանթեփում՝ 2, իսկ Սամսունում՝ 1։