Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իրան, Իսրայել, Պաղեստին և Լիբանան այցելելուց
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան, Իսրայել և Լիբանան այցելություններից՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի X-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիայի ռիսկի պատճառով Ֆրանսիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա օրերին զերծ մնալ Իրան, Լիբանան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ այցելելուց», – ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Թեհրանում գտնվող ֆրանսիացի դիվանագետների ընտանիքները կլքեն երկիրը։ Բացի այդ, արգելք է մտցվում ֆրանսիացի պաշտոնյաների աշխատանքային այցերի վրա այդ երկրներ։