ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը: Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածությունը և կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը, լուծել բոլոր երկկողմ խնդիրները` հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։