19 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի գերեվարված ղեկավարների վիճակը

Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի գերեվարված ղեկավարների վիճակը

Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականի հետ զրույցում կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ղեկավարների վիճակը։

«Հայի Բաքու գալն անօրինական է։ Մյուս կողմից, մենք հուսով ենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած ֆրանսիական կառավարությունից, կկարողանան դա անել՝ գնահատելու նրա կալանքի և առողջության, ինչպես նաև 7 ​​այլ բանտարկված առաջնորդների կալանքի և առողջության պայմանները»,- ասել է Վարդանյանը ֆրանսիական թերթին։