ABCMEDIA
Միհրան Մախսուդյանին տեղափոխել են հիվանդանոց

Միհրան Մախսուդյանին տեղափոխել են հիվանդանոց

Գնդապետ Միհրան Մախսուդյանն այս պահին գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Նրան այցելել է պատգամավոր Արթուր Սարգսյանը, սակայն չի կարողացել տեսակցել, քանի որ քնած է եղել: Մախսուդյանը հիվանդանոցում է հայտնվել, քանի որ բերման ենթարկվելու ժամանակ ոստիկանները քաշքշել են ու վնասվածքներ պատճառել։