26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարիզում ոստիկանությունը ցրել է ուսանողների՝ Պաղեստինին աջակցող բողոքի ցույցը

Փարիզում ոստիկանությունը ցրել է ուսանողների՝ Պաղեստինին աջակցող բողոքի ցույցը

Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի օրը Սորբոնի համալսարանի մոտ ցրել է ուսանողական հերթական ցույցը՝ ի պաշտպանություն Պաղեստինի, տեղեկացնում է РИА Новости-ն։

Երկուշաբթի կեսօրին մի քանի տասնյակ ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել հեղինակավոր համալսարանի տարածքում։ Նրանք բացականչել են «Կեցցե Պաղեստինը» և ամբողջ փողոցի լայնությամբ  Պաղեստինի հսկայական դրոշ են բացել։

Ավելի ուշ ամբոխի մեջ սկսել են հնչել հակաֆաշիստական ​​կարգախոսներ։ Այնուհետ ուսանողները նստացույց են արել ուսումնական հաստատության մուտքի դիմաց։ Նրանք Սենաի ափին՝ Լատինական թաղամասում գտնվող պատմական շենքի պատերը ծածկել են Պաղեստինի թղթե դրոշներով: Բակում մի քանի վրաններ են տեղադրված եղել։

Որոշ ժամանակ անց իրավապահները հրահանգել են ուսանողներին դադարեցնել բողոքի ակցիան։ Ցուցարարները սկսել են հավաքել վրանները՝ առանց ոստիկանների հետ բախվելու, սակայն ոմանք չեն ցանկացել հեռանալ։ Ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտնել է, որ ոստիկանությունը սկսել է կոշտ ուժի կիրառմամբ հեռացնել մյուս ցուցարարներին։