
Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը․ հայտնում են Մայր Աթոռից։
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Կոտայքի թեմի հոգևոր սպասավորներ, մշակույթի և հասարակական գործիչներ, ինչպես նաև եկեղեցու օծման առիթով Կոտայքի մարզից ու Հայաստանի տարբեր բնակավայրերից Բյուրեղավան ժամանած բազում ուխտավորներ։
Ավանդական աղ ու հացով հանդիսավոր դիմավորումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցու բակում կատարեց ծառատունկ։
Ապա Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, մուտք գործեց եկեղեցի, ուր սկսվեց օծման սրբազան արարողությունը։
Արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողությամբ ջրով ու գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Սուրբ Սեղանի օծումը»,- ասված է հաղորդագրությունում։
Մանրամասներն՝ այստեղ։


