ABCMEDIA
«Հեղափոխության պահապաններ» ՀԿ անդամները, որ ժամանակին աջակցել են Փաշինյանին, միացել են շարժմանը․ Գառնիկ Դանիելյան

«Հեղափոխության պահապաններ» ՀԿ անդամները, որ ժամանակին աջակցել են Փաշինյանին, միացել են շարժմանը․ Գառնիկ Դանիելյան

Մենք պիտի ստեղծենք մի շարժում, որտեղ կարողանանք համախմբել տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպությունների և մշակությաին գործիչների․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մեզ սև ու սպիտակների կբաժանեն, բայց մեր նպատակը համախմբելն է, իսկ ներկայիս իշխանությանը ՝ պառակտելը։ Այսօր այստեղ էին նաև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանին աջակցած «Հեղափոխության պահապաներ» ՀԿ-ի անդամները, ովքեր ասում էին, որ 10 անգամ ներողություն են խնդրել ժողովրդից, որ պաշտպանել են Փաշինյանին։ Նրանք նույպես միացել են այս շարժմանը և առաջարկել են իրենց աջակցությունը»,- ասել է Դանիելյանը և ընդգծել, որ այս շարժումը, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, վերկուսկացական շարժում է։