
Կադաստրի կոմիտեն սեփականության վկայական է տվել, բայց Փաշինյանը հայտարարում է, որ այն ՀՀ տարածք չէ. Թագուհի Թովմասյան
Սա ոչ թե Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի և մյուս տավուշցիների խնդիրն է, այլ համայն հայության, որովհետև Տավուշի մարզի բնակիչները այսօր պայքարում են Հայստանի տարածքային ամբողջականության համար․ այս մասին ABCmedia-ի հետ զրույցում ասեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Հայաստանի տարածքային ամբողջականությունը սկսվում է Տավուշից։ Եթե խոսեմ իրավական դաշտից, ապա այստեղ կան քաղաքացիներ, ովքեր տարիներ առաջ ստացել են տան վկայականներ, որոնք վկայում են այն մասին, որ իրենց տունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Կադաստրի կոմիտեն տվել է սեփաանության վկայական։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, թե ո՞ր իրավական հիմքով կամ փաստաթղթով է հայտարարում, որ սա Հայաստանի Հանրապետության տարածք չէ, չեմ կարող ասել։ Սա մեծ մոլորություն է, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իրականացնում է սահմանազատում, այլ սա պարզ կապիտուլացիա է, որովհետև սահմանազատում նշանակում է փոխհամաձայնեցված մթնոլորտում սահմանների ճշգրտում և սահմանների գծում՝ պրոֆեսիոնալների կողմից, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք միակողմանի զիջման հետ»,- նշել է Թովմասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:


