ABCMEDIA
Կառավարությունից ասել են՝ գնացեք, համոզեք գյուղացիներին՝ 60%-ով երաշխավորում ենք, որ տներն Ադրբեջանի կազմում չեն հայտնվի․ Կիրանցի գյուղապետ

Կառավարությունից ասել են՝ գնացեք, համոզեք գյուղացիներին՝ 60%-ով երաշխավորում ենք, որ տներն Ադրբեջանի կազմում չեն հայտնվի․ Կիրանցի գյուղապետ

Կառավարությունից ինձ ասել են՝ գնացեք, գյուղացիներին համոզեք, որ 60 տոկոսով երաշխավորում ենք, որ ձեր տները չեն հայտնվի Ադրբեջանի կազմում․ լրագրողների հետ զրույցում ասել է Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը։

Կիրանցի ղեկավարին խոստացել են, որ երբ երկու կողմերից ահմանազատում անեն, ժողովրդի կարծիքը հաշվի կառնեն, թե ինչպես անեն, որ իրենց տներին չխանգարի։
 
«Ես չեմ ուզում 1 սմ հող տալ ադրբեջանցուն, որ ինձ ճանաչող ադրբեջանցին գա, ինձ վրա ծիծաղի։ Բնակիչները շատ արդար պահանջ ունեն, բնակիչներին թող որևէ մեկը չթերագնահատի։ Հայաստանի Հանրապետությանն էլ ասում ենք, որ այն, ինչ մենք տեսել ենք»,-ասել է Կիրանցի ղեկավարը։