27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Քվանտ» վարժարանի սանը հաղթանակով է վերադարձել  Քիմիայի միջազգային օլիմպիադայից

«Քվանտ» վարժարանի սանը հաղթանակով է վերադարձել  Քիմիայի միջազգային օլիմպիադայից

Ս. թ. ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվեց «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էին նաև պատանիներ Հայաստանից: ՀՀ թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը:

Մրցույթի մասնակից 29 երկրի 154 ներկայացուցիչների հետ մրցելով՝ հայ դպրոցականներից երեքը ցույց տվեցին իրենց առավելությունը և արժանացան մեդալների: Հաղթող հայ պատանիների շարքում է նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը: Նա արժանացել է բրոնզե մեդալի: