ABCMEDIA
Շարժումն առաջին հաղթանակը գրանցել է՝ պայքարը դուրս է եկել Տավուշի տարածքից. Գառնիկ Դանիելյան

Շարժումն առաջին հաղթանակը գրանցել է՝ պայքարը դուրս է եկել Տավուշի տարածքից. Գառնիկ Դանիելյան

Մենք հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, կամք էլ ունենք, այս հայրենիքին, հող ու ջրին նվիրվածություն էլ ունենք, մենք դա այս օրերի ընթացքում բազմիցս փաստել ենք. հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով շարժումը Երևան տեղափոխելու մասին հայտարարությանը։

Պատգամավորն ասել է, որ իրենք՝ Սրբազանի գլխավորությամբ, առաջին օրվանից ժողովրդի հետ են եղել։

«Այս շարժումն առաջին իր հաղթանակը գրանցել է, քանի որ պայքարը դուրս է եկել Տավուշի տարածքից։ Սա փաստում է, որ ՀՀ տարբեր տարածքներից եկել են այստեղ՝ իրենց հող ու ջրին տեր կանգնելու համար։ Պետք է այս գործընթացը կանգնեցվի, դրա ապօրինության մասին շատ ենք խոսել։ Եթե մենք սա թույլ տանք, հետագայում նոր պահանջներ են դրվելու ՀՀի դիմաց, և մենք դառնալու ենք անկենսունակ պետություն։ Սա չհայտարարված կապիտուլյացիա է, չենք կարող դա թույլ տալ»,-հայտարարել է նա։