ABCMEDIA
Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, կաբինետային ոչնչությունների՝ ոչինչ չասող բառակույտերից. Ռուբեն Մելիքյան

Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից, կաբինետային ոչնչությունների՝ ոչինչ չասող բառակույտերից. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից։ Մարդիկ հոգնել են կաբինետային ոչնչությունների՝ ոչինչ չասող բառակույտերից։ Մարդիկ հոգնել են հայի համազգեստ հագած չհայերից։ Մարդիկ հոգնել են ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժիններից։

Մարդիկ հոգնել են ու զզվել են։ Մարդիկ հույս են ուզում։

Ընդամենը պետք է մարդկանց մոտ ձևավորել համոզմունք, որ հենց սա՛ է իրենց տենչած հույսը։ Ու դրա թիվ մեկ գրավականը անկեղծությունն է։ Ու դրա թիվ երկու գրավականը անձնական շահի ստորադասումն է։ Ու դրա թիվ երեք գրավականը հաստատակամությունն է։

Աստված օգնական»։