
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական աջակցություն տրամադրելու նոր փաթեթի մասին։
Նախատեսվում է տրամադրել NASAMS զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված զինամթերք, Javelin հակատանկային համակարգեր, հրետանային համակարգեր, այլ ռազմամթերք։
Ամերիկյան կողմը վստահեցրել է, որ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ։