27 Դեկ
2024
0° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում նախագահական ընտրությունների օր է նշանակվել

Իրանում նախագահական ընտրությունների օր է նշանակվել

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին, գրում է «Մեհր» գործակալությունը։

«Հունիսի 28-ը կարելի է համարել տասնչորսերորդ (Իրանի պատմության մեջ) նախագահական ընտրությունների օրը», – ասել է Էսլամին։

Նրա խոսքերով՝ «Սահմանադրության պահապանների խորհրդին առաջարկվել է, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից»։

Սահմանադրության պահապանների խորհուրդը վերխորհրդարանական մարմին է Իրանում, որը, բացի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների կողմից ընդունված օրենքների սահմանադրականությունը վերլուծելուց, պատասխանատու է ընտրություններում թեկնածուների հաստատման համար։ Այն նաև հաստատում է պետական ​​գլխավոր պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահին: