Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը կհանդիպի Շիրակի ՏԻՄ ավագանիներին, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ
Մայիսի 23-ին, ժամը 15։00-ին, «Շիրակը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ, Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի է ունենալու հանդիպում՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների միջև, ովքեր հաշտ չեն երկրում ստեղծված ներկա իրավիճակի հետ և պատրաստ են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել. հայտնում են շարժման մամուլի ծառայությունից։
«Հանդիպման մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»- ասվում է հաղորդագրության մեջ։