Ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել անցած օրն՝ ամփոփ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները գործադուլ են իրականացրել։ Մայիսի 22-ին ամբողջ օրը մայրաքաղաքում գրեթե ոչ մի ավտոբուս չի աշխատեկ։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների: Մանրամասները՝ տեսանյութում։