
«Ապացույցներն անհերքելի են»․ Amnesty International-ը հաստատել է՝ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել Գազայում և Լիբանանում
Amnesty
International իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում
և Լիբանանում սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու փաստը։
«Մեր ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված ապացույցներն անհերքելի են»,- հայտարարել
է Amnesty International-ի ճգնաժամային հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան՝
բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ իսրայելական բանակի անհամաչափ գործողությունների և զանգվածային ռմբակոծությունների
հետևանքով հազարավոր երեխաներ են մահացել։
«Ապշեցուցիչ է միջազգային հանրության անգործությունը՝ այսպիսի մեծության աղետի և մարդասիրական
ճգնաժամի պայմաններում»,- ասել է Ռովերան։