27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Արցախից տեղահանված անձանց համար

Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Արցախից տեղահանված անձանց համար

Հունաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան՝ Արցախից
տեղահանված անձանց համար․ այս մասին տեղեկացրել է ՀՀ֊-ում Հունաստանի արտակարգ և լիազոր
դեսպան Էվանգելոս Տուրնակիսը․ հաղորդում է Արմենպրես»-ը։

«Հունական կողմն այսօր Հայաստանի կառավարությանն է հատկացրել չորս 
տոննա քաշով հումանիտար բեռ։ Երևան է ժամանել նաև հատուկ մասնագիտացված մարդկանց խումբ՝
բաղկացած հոգեբաններից և սոցալական աշխատողներից, ովքեր հոգեբանական աջակցություն կցուցաբերեն
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր տուժել են հումանիտար ճգնաժամից»,-ասված
է հայտարարության մեջ։

Դեսպանը նշել է, որ Հունաստանը կանգնած է Հայաստանի կողքին, ինչն
այսօր ևս մեկ անգամ ապացուցվում է։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև ասել, որ Հունաստանը մեծապես
աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է
ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։