10 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար ՏՏ դասընթացներ կկազմակերպվեն

Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար ՏՏ դասընթացներ կկազմակերպվեն

Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ-ը, համագործակցելով Երևանի ՀԱՅԿՈՆԳ ՍՊ ընկերության հետ, 2024թ․-ի հունիսի 15-ից  մինչև 2025թ․-ի հունիսի 14-ը նախատեսում է կազմակերպել և անցկացնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների, կամավորականների, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանվածների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Ծրագրի հովանավորը Գերմանիայի Արտաքին գործերի Նախարարությունն է, աջակցում են ՀՀ Սփյուռքի Գործերի հանձնակատարի գրասենյակը և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը։