
Սամվել Շահրամանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
Արցախի նախագահ Սամվել
Շահրամանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր
Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա
ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի
գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպման մասին իր
ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը։
Մարեշալը շեշտել է,
որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու
ոչնչացնել քրիստոնեության հետքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով
ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։