
G7 երկրները հայտարարել են Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին
«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են ուկրաինական հակամարտությունում միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին. ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, այս մասին ասված է Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։
«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած կիրառում Ուկրաինայի դեմ ագրեսիայի համատեքստում անընդունելի կլինի»,- ասված է փաստաթղթում։
G7 երկրները նաև դատապարտել են Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը։
«Մենք ընդգծում ենք, որ Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային զենքի ցանկացած կիրառումը կունենա լուրջ հետևանքներ»,- նշված է փաստաթղթում։