14 Ապր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքական ԶԼՄ-ները Իրանին մեղադրում են քրդերին կամիկաձե ԱԹՍ-ներ տրամադրելու համար

Թուրքական ԶԼՄ-ները Իրանին մեղադրում են քրդերին կամիկաձե ԱԹՍ-ներ տրամադրելու համար


Թուրքական մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալներն օգտագործում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)․ գրում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական իշխանամերձ «Yenisafak» լրատվամիջոցի՝ Իրանը Իրաքի Սուլեյմանիյե շրջան է ուղարկել 50 միավոր «Shahed 136» կամիկաձե ԱԹՍ, որտեղ, ըստ պնդման, ներկայություն ունեն PKK-ի զինյալ քրդերը։

Նաև տեղեկացվում է, որ այդ ԱԹՍ-ները հետախուզական թռիչքներ են իրականացրել Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ մի քանի տարի առաջ Սիրիայում անցկացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության տարածքում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026