22 Սեպ
2024
16° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Թուրքիայի երեք նահանգներում անտառային հրդեհներ են մոլեգնում, հայտնում է TRT Haber-ը։

Նշվում է, որ Չանաքքալեում և Ուշաքում անտառը սկսել է այրվել նախորդ գիշեր։

Նաև Իզմիրի Դիքիլի շրջանում գիշերը բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է հարակից տարածքներում։ Ներկայումս հրդեհը մարվում է օդից և ցամաքից։

Իզմիրում տարհանվել են մի քանի տների բնակիչներ, վնասվել է մեկ տուն, ինչպես նաև ձկնաբուծարան։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ այս պահին չկան։