Այաթոլլահ Խամենեիի քվեարկությամբ մեկնարկել են Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան՝ Իրանի ժամանակով 08:00-ին, (Երևանի ժամանակով 08:30 ) 14-րդ նախագահական ընտրությունների մեկնարկն է տվել սեփական քվեարկությամբ․ տեղեկացնում է Irna գործակալությունը։
Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին։
14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61 452 321 ընտրող։
Նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու՝ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը և պահպանողականներ Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: