27 Նոյ
2024
4.2° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ՀՀ զորավարժություններն ուղղված են ՌԴ-ի և Իրանի դեմ․ Զախարովա

ԱՄՆ-ՀՀ զորավարժություններն ուղղված են ՌԴ-ի և Իրանի դեմ․ Զախարովա

Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի դեմ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում անցկացվող Eagle Partner 2024 հայ-ամերիկյան զորավարժություններին։

«Այս զորավարժություններն ափսոսանքից բացի ուրիշ զգացում չեն առաջացնում։ Դրանք տեղի են ունենում այն ֆոնին, երբ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Ինչ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտականները, ակնհայտ գլխավոր խնդիրն աշխարհաքաղաքական նախագծերի համար ցատկահարթակ ստեղծելն է։ Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կուժեղացնի տարածաշրջանային հակամարտությունների ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։