Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում կբացվի հայագիտության բաժին և հայոց լեզվի ուսումնասիրության ուղղություն
Սեպտեմբերին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը (ՄՊՀ) Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացի հայագիտության բաժին և «Հայոց լեզվի» ուղղություն․ տեղեկացնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։
«Այստեղ նրանք կուսումնասիրեն հայոց լեզուն, այդ թվում՝ գրաբարը (հին հայոց լեզուն), հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև կզարգացնեն համագործակցությունը Հայաստանի համալսարանների և այլ երկրների հայագիտական կենտրոնների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բաժանմունքի համակարգողը կլինի ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ Անուշ Մարգարյանը։ Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպմանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների բաժնի վարիչ Ալեքսեյ Մուրավյովը հայտարարեց նաև թեմի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ ծրագրեր և նախագծեր կազմակերպելու ծրագրերի մասին։