07 Հոտ
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի քաղաքացին ԱՄՆ-ում հրեա երեխաներին սպանելու նպատակով խումբ է ստեղծել

Վրաստանի քաղաքացին ԱՄՆ-ում հրեա երեխաներին սպանելու նպատակով խումբ է ստեղծել

Վրաստանի քաղաքացին մեղադրվում է ԱՄՆ-ում նեոնացիստական ​​ծայրահեղական խմբավորում ստեղծելու և հրեա երեխաների զանգվածային սպանություններ պլանավորելու համար․ այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

Նյու Յորքի Արևելյան շրջանի դատախազության և ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 21-ամյա Միխեիլ Չխիկվիշվիլին մտադրվել է Սանտա Կլաուսի հագուստով իր օգնականի միջոցով թունավոր կոնֆետ բաժանել Նյու Յորքի հրեա երեխաներին՝ այդպիսով «ստեղծելով տեռորի մթնոլորտ»։

Չխիկվիշվիլին ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է հավաքագրել խմբի նոր անդամին, որը Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից է եղել։

Հետաքննությունը ենթադրում է, որ հենց Չխիկվիշվիլին է հայտնի որպես «հրամանատար մսագործ» և գլխավորում է «մարդասպան մոլագարների պաշտամունքը» ՝ «Նեոնացիստական աքսելերացիոնիստական գաղափարախոսություն» միջազգային ծայրահեղական խմբավորումը, որը քարոզում է բռնություն և բռնության գործողություններ ռասայական փոքրամասնությունների, հրեական համայնքի և այլ խմբերի դեմ:

Չխիկիշվիլին տարածել է մի մանիֆեստ, որը կոչվում էր «Ատողների ուղեցույց», որտեղ նա պնդում էր, որ ինքը «սպանում է սպիտակ ռասայի համար» և խրախուսում է մյուսներին անել նույնը: Ի թիվս այլ կոչերի, նա խրախուսում էր իր ընթերցողներին կրակոցներ իրականացնել դպրոցում և օգտագործել երեխաներին մահապարտ ահաբեկչություններ և այլ զանգվածային սպանություններ իրականացնելու համար, որոնք ուղղված են ռասայական փոքրամասնություններին», – ասվում է Արդարադատության նախարարության հայտարարության մեջ: