
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Վրաստան ժամանած ամերիկացի սենատորների հետ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների՝ սենատոր Ջին Շահինի և հանրապետական կոնգրեսական Մայք Թյորների հետ, որոնք այցով գտնվում են Վրաստանում:
«Մենք հանդիպում ենք խնդրել պարոն Իվանիշվիլիի հետ։
Նա հրաժարվեց հանդիպել մեզ հետ, բայց ելնելով այն ամենից, ինչ մենք այստեղ լսեցինք, նա երկրի հիմնական որոշում կայացնողն է, և ամոթ է, որ նա հրաժարվեց հանդիպել մեզ հետ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջին Շահինը։
ԱՄՆ-ի երկու գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչների այցը տեղի է ունենում վրաց-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին:
Վաշինգտոնն այս ամառ հայտարարել է հարաբերությունների վերանայման, ֆինանսական օգնության դադարեցման և զորավարժությունների չեղարկման մասին։