Հայաստանում Ֆրանսիայի
դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Ջերմուկ։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ հայկական
տարածքներում արձանագրել է ադրբեջանական ուժերի առկայությունը։
«Ականատես եղա Ադրբեջանի
կողմից Հայաստանի տարածքների շարունակական բռնազավթմանը»,-գրել է Օլիվիե Դըկոտինյեն։
Ֆրանսիայի դեսպանը
Ջերմուկ է այցելել ՀՀ-ում ԵՄ առաքելության հետ։