Թուրքիայում ամերիկացի զինծառայողի են ծեծել
«Թուրքական երիտասարդական միություն» ազգայնական կազմակերպության անդամները Իզմիրում ծեծել և տոպրակ են անցկացրել ամերիկացի զինվորի գլխին, որը, ենթադրաբար, հերթապահում էր USS Wasp ավիակրի վրա, որն ուղարկվել էր տարածաշրջան՝ Իսրայելը պաշտպանելու համար․ տեղեկացնում է թուրքական Gazete Duvar պարբերականը։
«Մենք հանգիստ չենք տա Իսրայելը պաշտպանող ամերիկացի զինվորներին, որոնք այստեղ փորձում են գործ ունենալ թուրք զինվորների և հազարավոր պաղեստինցիների հետ։
Ամեն անգամ, երբ դուք ոտք դնեք այս հողերի վրա, մենք ձեզ «կդիմավորենք» այնպես, ինչպես դուք արժանի եք: Արյունոտ ամերիկացի զինվորները տեղ չունեն Թուրքիայում։ Հեռացե՛ք մեր երկրից»,- ասել է կազմակերպության ղեկավար Քայահան Չեթրեն։
Թուրքական ոստիկանությունը միջամտել է և բերման է ենթարկել 13 մարդու։