23 Դեկ
2024
-1.6° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զանգվածային ցույցերն Իսրայելում շարունակվում են. մարդիկ պահանջում են փրկել պատանդներին

Զանգվածային ցույցերն Իսրայելում շարունակվում են. մարդիկ պահանջում են փրկել պատանդներին

Սեպտեմբերի 1-ից զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում Թել Ավիվում, Երուսաղեմում և Իսրայելի այլ խոշոր քաղաքներում։ Հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ երկրում դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով կառավարությունից բանակցություններ սկսել ՀԱՄԱՍ-ի հետ՝ փրկելու մնացած 100 պատանդներին, որոնք գերի էին ընկել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան խմբավորման հարձակման ժամանակ:

Օգոստոսի 31-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ ստորգետնյա թունելում հայտնաբերել է վեց պատանդների դիեր:

Պատանդները սպանվել են իսրայելական զորքերի տարածք հասնելուց անմիջապես առաջ։

Հաջորդ օրը մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով անհապաղ գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի հետ: Մինչդեռ կառավարությունը մտադիր չէ զիջումների գնալ պաղեստինցիների հետ բանակցությունների ընթացքում։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իսրայելը «պետք է շարունակի իր ռազմական գործողությունները Գազայում»։