Տելեգրամը հայտարարել է հավելվածի երկու գործառույթների անջատման մասին, որոնք բավականին քիչ են օգտագործվել օգտատերերի կողմից, սակայն խնդիրներ են առաջացրել հարթակի ադմինիստրացիայի համար։ Գրել է մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովը։
Դուրովը բացատրել է, որ «Մարդիկ մոտակայքում» գործառույթը հանվել է հավելվածից, որն օգտագործում էին Տելեգրամի օգտատերերի 0,1%-ից քիչը, սակայն խնդիրներ կային բոտերի և խաբեբաների հետ։
Փոխարենը կլինի «Բիզնեսը մոտակայքում» բաժինը, որը կներկայացնի օրինական և ստուգված բիզնեսներ։
Բացի այդ, անջատվել է նոր մեդիաֆայլերի վերբեռնումը Տելեգրաֆիի օֆլայն բլոգային գործիքում, որը Դուրովի խոսքերով, կարծես թե չարաշահել են անանուն սուբյեկտների կողմից։