15 Հոտ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի շարք երկրներ պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին

Մի շարք երկրներ պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ինչպես նաև մի քանի այլ երկրներ առաջին իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագիրն են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին։

Պայմանագրով խրախուսվում են նորարարությունները, միևնույն ժամանակ փաստաթուղթը նպատակ ունի նվազեցնել ռիսկերը, որոնք կարող է արհեստական բանականության կիրառումը ներկայացնել  մարդկությանը։

Պայմանագրով իրավական հիմք է ստեղծվում՝ վերաբերող  արհեստական բանականության համակարգերի «ամբողջ կյանքի ցիկլին»։ Պայմանագիրը ստորագրած երկրները պարտավորվում են նաև ապահովել, որ արհեստական ինտելեկտի կիրառման  բացասական այս կամ այն հետևանքից տուժածները կարողանան իրենց շահերը պաշտպանել դատարանում։