ABCMEDIA
Գործարկվել է Արցախից տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը

Գործարկվել է Արցախից տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը

Գործարկվել է Արցախից
բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ
մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ, տեղեկացնում
է ԿԳՄՍՆ-ն:

Հանրապետության բոլոր
մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան
30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում,
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան,
Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի
կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար: