15 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
97 քաղաքացի Գազայից տարհանվել է՝ բուժօգնություն ստանալու նպատակով

97 քաղաքացի Գազայից տարհանվել է՝ բուժօգնություն ստանալու նպատակով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարհանել է 97 քաղաքացու, որոնց կեսից ավելին երեխաներ են։ ԱՀԿ-ն նրանց Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղափոխել՝ բուժօգնություն ստանալու նպատակով և կոչ արել՝ վերսկսել կանոնավոր տեղափոխումը։

«Իսրայել-Պաղեստին պատերազմը ոչնչացրել է Գազայի առողջապահական համակարգը։ Ներկայումս 36 հիվանդանոցներից միայն 17-ն են մասնակիորեն գործում՝ ԱՀԿ-ի գնահատմամբ: Գազայից Եգիպտոս բժշկական փոխադրումների համար Ռաֆահի գլխավոր անցակետը փակվել է մայիսից, երբ Իսրայելը ուժեղացրեց իր ռազմական արշավը Գազայի հարավում: Սա Գազայից մինչ այժմ ամենամեծ տարհանումն էր 2023 թվականի հոկտեմբերից ի վեր»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Փիպերկորնը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026