ABCMEDIA
Իրանը հայտարարել է երկրի հարավում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին

Իրանը հայտարարել է երկրի հարավում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին

Իրանի նավթի նախարար
Ջավադ Օուջին հայտարարել է հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման
մասին։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:

Շիրազ նահանգի կատարած
այցի ժամանակ Օուջին ասալ է, որ Լամերդ քաղաքում հայտնաբերված չոր գազի հանքավայրը
պարունակում է մոտ 623 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:

Նախարարն ասել է, որ
դա Իրանում երբևէ հայտնաբերված չոր գազի ամենամեծ հանքավայրն է։

Օուջիի խոսքերով՝ ոլորտի զարգացումը հսկայական տնտեսական
փոփոխություն կստեղծի Ֆարս նահանգում: