Ալեքսանդրա Գրիգորյանը քիչ առաջ դարձավ Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
19-ամյա մարզուհին նաև հրում վարժությունում դարձավ փոքր արծաթե մեդալակիր` գլխավերևում պահելով 110 կիլոգրամանոց ծանրաձողը:
Պոկում վարժությունում մեր մարզուհին բարձրացրել էր 81 կգ, նրա երկամարտի արդյունքը կազմեց 191 կգ։
Ալեքսանդրա Գրիգորյանը անցյալ տարի Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 188 կգ արդյունքով դարձել էր ոսկե մեդալակիր։