Ասիական Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ ստադիոնի վրայով հրթիռներ են թռել
Միջադեպ է տեղի ունեցել իրանական «Սեփահանի» և տաջիկական «Իստիքլոլ Դուշանբեի» միջև տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ընթացքում: TYC Sports պարբերականի հաղորդմամբ, երկրպագուները նկարահանել են Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա Չեմպիոնների լիգայի երկրորդ շրջանի խաղի ժամանակ, երբ հանդիպում էին իրանական «Սեփահանը» և Տաջիկստանի «Իստիքլոլ Դուշանբեն»։
Հրթիռները նկատվել են խաղի կեսին, և միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Խաղն ավարտվել է իրանական թիմի հաղթանակով՝ 4:0 հաշվով։ Հրատարակությունը նշում է, որ խաղի ընթացքում հանդիսատեսի ուշադրությունը հիմնականում սևեռված էր երկնքով անցնող հրթիռների վրա։
Երեքշաբթի երեկոյան Իրանը հրթիռային զանգվածային հարձակում է գործել Իսրայելի վրա՝ արձակելով շուրջ 180 բալիստիկ հրթիռ։