
Արտակարգ իրավիճակ՝ Լոռիում. հողը լցվել է երկաթգծի վրա, գնացքների տեղաշարժը դարձել է անհնար․ shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։ Դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներում, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար։
Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան»,- գրում է լրատվականը։


