21 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական շրջադարձ Երկրորդ աշխարհամարտից հետո․ Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման արգելքը

Պատմական շրջադարձ Երկրորդ աշխարհամարտից հետո․ Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման արգելքը

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է մահացու զենքի արտահանման արգելքը վերացնելու ծրագրերի մասին, ինչը նշանավորում է շեղում Երկրորդ աշխարհամարտից հետո երկրի խաղաղասիրական քաղաքականությունից․ գրում է CNBC-ն։

Սոցիալական ցանցերում արված հայտարարության մեջ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին նշել է, որ «այժմ ոչ մի երկիր չի կարող միայնակ ապահովել սեփական խաղաղությունն ու անվտանգությունը»։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ գործընկեր երկրները միմյանց աջակցեն պաշտպանական սարքավորումներով՝ «ավելի ու ավելի սրվող անվտանգային միջավայրում»։

Փոփոխությունը հնարավորություն է տալիս երկրին արտահանել ռազմանավեր, հրթիռներ և այլ զենքեր։ Օրենքի փոփոխության հակառակորդները, սակայն, հայտարարել են, որ քայլը կարող է սրել համաշխարհային լարվածությունը։

Նշենք, որ Ճապոնիան հրաժարվել է պատերազմից՝ համաձայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր խաղաղասիրական սահմանադրության 9-րդ հոդվածի։ 2014 թվականին վարչապետ Շինձո Աբեի վարչակազմը վերաիմաստավորեց 9-րդ հոդվածը՝ թույլ տալով Ճապոնիայի զինված ուժերին ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային խաղաղապահ ջանքերին և պաշտպանել դաշնակիցներին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026