21 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
20 տարի անց․ տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

20 տարի անց․ տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

Նյու Յորքում տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերան․ գրում է Deadline-ը։

Lincoln Center համալիրում կարմիր գորգի վրայով անցել են Մերիլ Սթրիփը, Էնն Հեթուեյը, Էմիլի Բլանտը և Սթենլի Տուչին։

Միջոցառմանն ուշադրության կենտրոնում Միրանդա Փրիսթլիին մարմնավորած Մերիլ Սթրիփն էր․ 76-ամյա դերասանուհին կարմիր գորգի վրայով անցել է Givenchy-ի 2026 թվականի աշնանային հավաքածուի տպավորիչ կարմիր թիկնոցով: Կերպարն ամբողջացվել է սև կաշվե ձեռնոցներով, Stuart Weitzman-ի սև կոշիկներով և David Yurman-ի զարդերով։

Երկար սպասված նյույորքյան պրեմիերային նախորդել էր ֆիլմի համաշխարհային շրջագայությունը՝ Մեխիկոյից մինչև Տոկիո և Շանհայ։

Դեյվիդ Ֆրանկելի «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի մայիսի 1-ից:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026